ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը

Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը
02.07.2017 | 23:35

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը: Բողոքի ակցիան անվանվել է Not one day more («Ոչ մի օր ավելի»): Ակցիայի կազմակերպիչը The People’s Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել: Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի գլխավոր կառավարական շենքերի փողոց:


Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորհմանը հակված կառավարությանը: Հունիսին Times-ի պատվերով YouGov ընկերության հարցման արդյունքներով՝ լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինը ժողովրդականությամբ առաջին անգամ առաջ է անցել Թերեզա Մեյից: Նրան վարչապետ ցանկանում է տեսնել հարցվածների 35 %-ը, Մեյին՝ 34 %-ը:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ